Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

145 օր՝ 80 տոկոս ընտրազանգվածի հետ աշխատելու համար

145 օր՝ 80 տոկոս ընտրազանգվածի հետ աշխատելու համար
16.01.2026 | 18:42

Ինձ այլևս որևէ կերպ և որևէ մեկնաբանությամբ, հայտարարությամբ կամ բրիֆինգով չեն հետաքրքրում ո՛չ Ֆիդանի հայտարությունները Հայաստանի մասին, և ո՛չ էլ Փաշինյանի բրիֆինգում հնչած մտքերը: Դրանք նորություն չեն ո՛չ ինձ, և ո՛չ էլ այս ժողովրդի 80%-ի համար: Առաջիկա 145 օրերին ինձ հետաքրքրելու է բացառապես այս ժողովրդի 80%-ին առաջարկվելիքը, որը կլինի հակոտնյա և հակադիր վերը նշվածների բրիֆինգներում հնչած քաղաքականություններին:

145 օր՝ 80% ընտրազանգվածի հետ աշխատելու համար: Չափեք ձեզ հետ աշխատանքի և առաջարկվելիքի արագություններն ու որակը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3234

Մեկնաբանություններ